Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան

Հուլիսի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինարը, որը կազմակերպել էին Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:
Սեմինարի բանախոսը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) մանկական վիրաբույժ, հայազգի բժիշկ Շանթ Շեխերդիմյանն էր: Քննարկվող հարցերի ու հնարավոր լուծումների մասին խոսեցինք հենց բանախոսի հետ:
– Բժիշկ Շեխերդիմյան, անմիջապես դասախոսության թեմային անդրադառնանք: Ինչպես եք գնահատում ՀՀ առողջապահական համակարգը և ինչպես է կատարվել Հայաստանում առողջապահակական համակարգի ուսումնասիրությունը:
– Հայաստանի առողջապահական համակարգը հսկայական փոփոխությունների է ենթարկվել անկախացումից ի վեր: Եթե համեմատենք միջազգային առողջապահական համակարգերի հետ, ապա մենք միջին հորիզոնականում ենք՝ զարգացվածության առումով: Մենք հետազոտել ենք հնարավորինս օբյեկտիվ և իրականությանը համապատասխանող տեղեկատվությունը՝ հրատարակված թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում: Կան կազմակերպություններ, որոնք պարբերաբար հետազոտություններ են անցկացնում այս ոլորտում և որոնց արդյունքների վրա ևս կարելի է հենվել: Այս դասախոսության առաջին մասն, առհասարակ, առողջապահական համակարգի մասին էր, որը շատ երկրներում եմ կարդացել, իսկ երկրորդ մասը, որն ավելի շատ է հետաքրքրում ինձ, դա մեր սփյուռքի մասնակցությունն է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Պարզապես չկա մի համակարգ, որը կօգնի կազմակերպել կապերը Հայաստանի և սփյուռքի միջև: Ես կարդացի դասախոսություն այն մասին, թե ինչպես պետք է օգտագործել սփյուռքի ներուժը Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Սեմինարի հիմնական նպատակը Հայաստանի առողջապահության ոլորտում սփյուռքի ներգրավվածությունը մեծացնելուն միտված առաջարկների և քայլերի քննարկումն էր: Խոսեցինք նաև շարունակական բժշկական կրթության, առողջապահական համակարգի ֆինանսավորման, ռեսուրսների ճիշտ և նպատակին օգտագործման մասին:
– Ինչպիսի՞ հաջողված նախադեպեր կան Սփյուռք-Հայաստան համագործակցության և, մասնավորապես, առողջապահական համագործակցության ոլորտում:
![]() |
![]() |
![]() |
– Հիանալի օրինակ է «I care» նախագիծը, որը ճիշտ էր կազմակերպված և ճիշտ ուղղվածություն ուներ, նախագիծ, որը կարող է յուրաքանչյուրին լավ տեսողություն ունենալու հնարավորություն տալ, ծրագիր, որը միլիոնների ծախս և մասնագիտական ռեսուրսներ չի պահանջում, բայց, այնուամենայնիվ, շատ օգտակար է:
– Բարեփոխման ի՞նչ ծրագրեր, ի՞նչ նախագծեր եք պատկերացնում:
– Ես կցանկանայի իմ մասնակցությունն ունենալ այդ բարեփոխումներին՝ կլինիկական ներդրումով, որպես մանկական վիրաբույժ: Կցանկանայի բժշկական կրթության մակարդակը բարձրացնել Հայաստանում, քանի որ դա, առաջին հերթին, երկրի առողջապահական համակարգի կայունության երաշխիքն է: Քայլերը, որոնք պետք է տանեն դեպի առողջապահական համակարգի զարգացում, դեռ անկանոն են, չեմ կարող նշել հերթականություն, որովհետև իմ մտքում էլ դրանք դեռևս չունեն հստակ դասավորվածություն: Պետք է ստեղծել մի կառույց, որը կկենտրոնացնի Սփյուռքի ուժերը Հայաստանի առողջապահակական համակարգում, հնարավորություն կտա մեր հայրենակիցներին իրենց մասնագիտական ներդրումն ունենալ ՀՀ առողջապահակական համակարգի զարգացման գործում:
– Մեր հարթակն օգտագործելով որպես ամբիոն, ի՞նչ կհաղորդեք Ձեր գործընկերներին:
– Եկեք նստենք սեղանի շուրջ և ընտրենք առողջապահական համակարգից մի ճյուղ, որը կարող ենք մենք` որպես սփյուռքի ներկայացուցիչներ, համախմբվելով ձեզ հետ, զարգացնենք և երկարատև բարեփոխումներ կատարենք այս ոլորտում:
Մեր հաջորդ զրուցակիցը Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանն է:
– Վարդուհի, ներկայացրեք սեմինարը, խնդրե՛մ, մասնավորեցնելով կազմակերպչական հատվածը:
– Հանրային առողջապահության ֆակուլտետն ամեն ամիս հանրային առողջապահական սեմինարների շարք է վարում: Այսօր մեր դահլիճում կայացավ հերթական սեմինարներից մեկը, որի բանախոսը Շանթ Շեխերդիմյանն էր, ով խոսեց ՀՀ առողջապահական համակարգի մասին և թե ինչպես կարող են Սփյուռքի ներկայացուցիչները, համագործակցելով Հայաստանի բուժաշխատողների, հանրային առողջապահության մասնագետների հետ, ներդրում ունենալ մեր համակարգի զարգացման գործում:
![]() |
![]() |
– Հետաքրքիր է ֆակուլտետի պատմությունը…
– Հանրային առողջապահության ֆակուլտետը հիմնադրվել է 1995թ. Հարություն Արմենյանի ջանքերով, ով այդ ժամանակ ղեկավարում էր Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագիրը Ջոն Հոփկինսի «Հանրային առողջապահություն» դպրոցում: Հիմնադրման օրվանից մեր ֆակուլտետն ունեցել է համագործակցություն աշխարհի ամենամեծ, ամենահին ու ամենահայտնի հանրային առողջապահության դպրոցներից մեկի` Ջոնս Հոփկինս համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության դպրոցի հետ և մինչև օրս էլ շարունակվում է այն: Հիմնանպատակը Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանին հանրային առողջապահության մասնագետներ մատակարարելն է: Այն ժամանակ դա դեռ գոյություն չունեցող մասնագիտություն էր, որը ներդրվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի շնորհիվ: Մենք ունենք ո՛չ միայն հանրային առողջապահության մագիստրոսական ծրագիր, այլև նույն ժամանակներում ստեղծված առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոն: Ստեղծման պահից ի վեր փորձում ենք ակտիվ համագործակցել առողջապահության նախարարության, ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի, տարբեր բուժհաստատությունների, առողջապահական կազմակերպությունների հետ:
– Մանրամասնեք, խնդրե՛մ, ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների մասին:
– Բազմաթիվ հետազոտական աշխատանքներ ենք կատարել, կրթական նյութեր հրապարակել: Օրինակ, մի քանի տարի առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ֆինանսավորեց, որպեսզի մենք կատարենք ՀՀ բոլոր հանրային առողջապահական ծառայությունների հիմնավոր գնահատում: Մենք ուսումնասիրեցինք մեր յոթ նախարարությունները, կրթական տարբեր կազմակերպություններ, պետական և ոչ պետական, միջազգային և տեղական բոլոր կառույցները, որպեսզի կարողանանք ներկայացնել համապատկերը: Հետազոտության եզրակացությունն ուղարկեցինք ո՛չ միայն Առողջապահության նախարարություն, այլև՝ գործող վարչապետին: Կատարված աշխատանքն այնքանով արդյունավետ եղավ, որ առողջապահության նախարարությունում ստեղծվեց «Հանրային առողջապահություն» բաժին: Մեկ այլ նախագիծ է Երեխաների առողջության հավաստագրի ծրագիրը: Առողջապահության նախարարությունը դիմեց դոնոր կազմակերպություններին, որպեսզի իրենց ֆինանսավորմամբ կատարվի ծրագրի գնահատում դեռ մեկնարկային փուլից: Դոնոր կազմակերպությունները՝ փոխհամաձայնությամբ, որոշեցին մեր կենտրոնի ջանքերով կատարել «Երեխաների առողջության հավաստագիր» ծրագրի գնահատումը: Կատարած աշխատանքի հիման վրա Առողջապահության նախարարությանը ներկայացրինք նաև առաջարկությունների փաթեթ, թե ինչպես կարելի է ավելի բարելավել ծրագիրը: Իրագործում ենք բազմաթիվ կրթական ծրագրեր ո՛չ միայն բուժաշխատողների, այլև հասարակության համար, որպեսզի ավելի լավ տեղեկացված լինեն, կարողանան ընտրել ճիշտ ծառայություններ:
![]() |
![]() |
![]() |
– Ներկա պահին ի՞նչ ծրագիր է իրականացնում ֆակուլտետը:
– Այս պահին ամենակարևոր ծրագրերից մեկը, որը ֆինանսավորվում է Կանադայի կառավարության կողմից, Տուբերկուլյոզի բուժման նորարարական ծրագիրն է, ինչն իրականացնում ենք՝ սերտորեն համագործակցելով Առողջապահության նախարարության և ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հետ:
Քանի որ մեր մանդատի մեջ մտնում է բուժաշխատողների, հանրային առողջապահության մասնագետների շարունակական կրթությունը, մեր ամենամսյա սեմինարներն օգնում են մեզ՝ այդ նպատակին հասնելուն:
Այս միջոցառումը թվով 3-րդ համագործակցությունն է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ: Ունեցել ենք շատ հետաքրքիր սեմինարներ, օրինակ, Արա Չոբանյանի և Արա Դարզիի հետ: Մարդիկ հնարավորություն են ստանում սովորելու ո՛չ միայն հայաստանյան մասնագետներից, այլև դրսում մեծ հաջողություների հասած մեր բժիշկներից, ովքեր ծանոթացնում են մեզ այլ երկրների առողջապահական համակարգերի հետ, աշխատում այնտեղի փորձը ներդնել Հայաստանում, իրազեկում այս ոլորտում նորարարություններին և սպասվող փոփոխություններին:

Կարդացեք նաև

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն